ՍԱՂՄՈՍ 113:1-9 ABA1910 - Bible AI

1Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։

2Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

3Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։

4Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։

5Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։

6Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։

7Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։

8Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։

9Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։

>