1Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։
2Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. Թէ Ո՞ւր է նորանց Աստուածը։
3Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։
4Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր.
5Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.
6Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում.
7Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։
8Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։
9Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
10Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
11Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. Նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
12Տէրը յիշում է մեզ. Նա կ’օրհնէ՝ նա կ’օրհնէ Իսրայէլի տունը, նա կ’օրհնէ Ահարօնի տունը։
13Նա կ’օրհնէ Տէրից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
14Տէրը օրհնութիւն կ’շատացնէ ձեզ վերայ. Ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։
15Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
16Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։
17Ոչ թէ մեռելները կ’օրհնեն Տիրոջը. Եւ ոչ էլ լռութեան մէջ՝՝ իջնողները։
18Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։