ՍԱՂՄՈՍ 116:1-19 ABA1910 - Bible AI

1Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։

2Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. Եւ ես իմ օրերումը կ’կանչեմ նորան։

3Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. Նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։

4Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։

5Ողորմած է Տէրը եւ արդար. Եւ մեր Աստուածը գթած է։

6Տէրը պահում է պարզամիտներին. Ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։

7Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։

8Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։

9Ես ման կ’գամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։

10Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. Ես շատ չարչարուեցայ։

11Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ ամեն մարդ սուտ է։

12Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։

13Փրկութեան բաժակը կ’առնեմ եւ Տիրոջ անունը կ’կանչեմ։

14Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։

15Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։

16Ոհ Տէր, ես քո ծառան եմ. Ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. Դու իմ կապանքներն արձակեցիր։

17Քեզ գոհութեան պատարագ կ’մատուցանեմ. Եւ Տիրոջ անունը կ’կանչեմ։

18Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։

19Տիրոջ տան սրահներումը. Քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։

e>