1Գոհացէք Տէրիցը. Որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
2Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
3Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
4Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
5Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։
6Տէրն ինձ հետ է. Ես չեմ վախենալ. Մարդն ինձ ի՞նչ կ’անէ։
7Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. Եւ ես իմ թշնամիների վերայ կ’նայեմ։
8Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։
9Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։
10Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց։
11Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց։
12Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ. Բայց Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց։
13Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց Տէրն օգնեց ինձ։
14Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. Նա եղաւ ինձ համար փրկութիւն։
15Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
16Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
17Ես չեմ մեռնիլ՝ կ’ապրիմ. Եւ Տիրոջ գործերը կ’պատմեմ։
18Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չ’մատնեց ինձ։
19Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ.
20Այս դուռը Տիրոջն է. արդարները կ’մտնեն սորանով։
21Գոհանում եմ քեզանից, ով ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։
22Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։
23Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։
24Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։
25Ո՜հ Տէր, փրկիր. Ո՜հ Տէր, յաջողիր։
26Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. Օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն։
27Եհովան է Աստուած, եւ լոյս է երեւացնում մեզ. Մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները։
28Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. Ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ։
29Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։