1Երգողների գլխաւորին։ Ութերորդի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. Որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
2Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
3Տէրը կ’կտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
4Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տէր մեզ համար։
5Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կ’կենամ, ասում է Տէրը. Փրկութեան մէջը կ’դնեմ նորան որ փափաքում է նորան։
6Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
7Դու, Տէր, կ’պահես նորանց, և կ’ապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
8Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։