ՍԱՂՄՈՍ 120:1-7 ABA1910 - Bible AI

1Աստիճանների երգ։ Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. Եւ նա լսեց ինձ։

2Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը։

3Ի՞նչ կ’տայ քեզ, եւ էլ ի՞նչ կ’աւելցնէ քեզ, ով նենգաւոր լեզու։

4Զօրաւոր մարդի նետերը սուր են գիհիների կայծերով սրուած։

5Վա՜յ ինձ որ պանդուխտ եմ Մեսեքի մէջ. Եւ բնակվում եմ Կեդարի վրաններումը։

6Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը։

7Ես խաղաղութեան մարդ եմ. Բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում։

>