1Աստիճանների երգ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. Ո՞րտեղից կ’գայ իմ օգնութիւնը։
2Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։
3Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։
4Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։
5Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։
6Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. Ոչ լուսինը՝ գիշերը։
7Տէրը կ’պահպանէ քեզ ամեն չարից, նա կ’պահպանէ քո անձը։
8Տէրը կ’պահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։