1Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր. թող ասէ Իսրայէլը.
2Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,
3Ապա կենդանի կենդանի կուլ կ’տային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.
4Ապա ջուրերը կ’թաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կ’կենար։
5Ապա գոռոզ ջուրերն անց կ’կենային մեր անձերի վերայ։
6Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չ’տուաւ նորանց ատամներին։
7Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. Որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։
8Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։