1Աստիճանների երգ։ Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս ես, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։
2Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. Այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3Որովհետեւ ամբարիշտների գաւազանը չի մնալ արդարների վիճակի վերայ, որ արդարներն իրանց ձեռքերը չ’ձգեն դէպի անօրէնութիւն։
4Տէր, բարի արա նորանց, որ բարի են եւ իրանց սիրտերովն ուղիղ։
5Բայց դէպի իրանց ծուռ ճանապարհը ծռուողներին Տէրը կ’տանի նորանց հետ, որ անօրէնութիւն են գործում. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։