1Աստիճանների երգ։ Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կ’լինինք։
2Այն ժամանակ մեր բերանը կ’լեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. Այն ժամանակ կ’ասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ։
3Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։
4Ով Տէր, դարձրու մեր գերութիւնը ինչպէս առուները հարաւի երկրումը։
5Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն։
6Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կ’գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։