ՍԱՂՄՈՍ 127:1-5 ABA1910 - Bible AI

1Եթէ Տէրը չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չ’պահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը։

2Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. Ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս։

3Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։

4Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։

5Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. Նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կ’խօսեն դռան մէջ։

>