ՍԱՂՄՈՍ 129:1-8 ABA1910 - Bible AI

1Աստիճանների երգ։ Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը. թող ասէ Իսրայէլը.

2Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը, բայց չ’յաղթեցին ինձ։

3Հերկողները իմ թիկունքի վերայ հերկեցին եւ իրանց ակօսները երկար արին։

4Տէրն արդար է. Նա ամբարիշտների չուանները կտորեց։

5Ամօթ պիտի լինին եւ ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիօնը։

6Կտուրի խոտի պէս պիտի լինին, որ դեռ չ’հնձած չորանում է։

7Որ նորանից չէ լցնում հնձողն իր ձեռքը, եւ ոչ խուրձ կապողն իր գիրկը։

8Եւ անցնողներն էլ չեն ասում. Տիրոջ օրհնութիւնը ձեզ վերայ. Օրհնում ենք ձեզ Տիրոջ անունովը։

>