1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մինչեւ ե՞րբ կ’մոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո երեսն ինձանից։
2Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։
3Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չ’ննջեմ.
4Որ իմ թշնամին չ’ասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չ’ցնծան, որ տեղիցս շարժուեցայ։
5Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։
6Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չ’կայ որ բարի գործէ։