1Աստիճանների երգ։ Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։
2Ով Տէր, լսիր իմ ձայնին. Թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։
3Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր։
4Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան։
5Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։
6Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
7Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. Որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։
8Եւ նա կ’փրկէ Իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։