1Աստիճանների երգ. Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, իմ սիրտը չէ գոռոզանում եւ իմ աչքերը չեն բարձրանում. Եւ ես չեմ գնում մեծամեծ բաների մէջ, եւ ոչ այն բաների մէջ որ ինձանից բարձր են։
2Իրաւի իմ անձը հանդարտացրի եւ հանգստացրի իր մօր կաթից կտրուածի պէս. Իմ անձը կաթից կտրուածի նման է։
3Իսրայէլը Տիրոջը կ’յուսայ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։