1Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։
2Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։
3Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. Թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։
4Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։
5Եթէ քեզ մոռանում, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։
6Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չ’յիշեմ. Եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։
7Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։
8Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. Երանի նորան որ քո հատուցումը կ’տայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։
9Երանի նորան, որ քո երեխերքը կ’առնէ եւ քարերին կ’զարկէ։