ՍԱՂՄՈՍ 138:1-8 ABA1910 - Bible AI

1Դաւիթի (Սաղմոս)։ Կ’գոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կ’ասեմ։

2Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։

3Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. Դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։

4Տէր, երկրի բոլոր թագաւորները կ’գոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։

5Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կ’ասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։

6Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. Եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։

7Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կ’ապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կ’մեկնես եւ քո աջը կ’փրկէ ինձ։

8Տէրը կ’կատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։

>