ՍԱՂՄՈՍ 139:1-24 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։

2Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։

3Իմ գնալն ու պառկելը քննում ես. Եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.

4Որովհետեւ դեռ բնաւ խօսք չ’կայ իմ լեզուի վերայ. Ահա, ով Տէր, դու ամենը գիտում ես։

5Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։

6Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։

7Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։

8Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։

9Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,

10Այնտեղ էլ քո ձեռքը կ’առաջնորդէ ինձ, եւ քո աջը կ’պահէ ինձ։

11Եւ եթէ ասեմ. Թող խաւարն ինձ ծածկէ. Այն ժամանակ գիշերն էլ լոյս կ’լինի իմ շուրջը։

12Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. Խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար։

13Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։

14Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։

15Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։

16Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար։

17Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. Քանի՜ մեծ է նորանց թիւը։

18Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. Զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ։

19Երանի թէ ամբարիշտներն սպանես, ով Աստուած. Եւ դուք, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից։

20Նորանք քեզ հակառակ են խօսում նենգութիւնով. Եւ քո թշնամիքը սուտ երդում են անում։

21Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. Եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում։

22Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. Նորանք ինձ թշնամի են դառել։

23Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.

24Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։

e>