ՍԱՂՄՈՍ 14:1-7 ABA1910 - Bible AI

1Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։

2Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։

3Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։

4Այնտեղ վախենում են վախով. Որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։

5Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։

6Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կ’ցնծայ և Իսրայէլն ուրախ կ’լինի։

7Դաւիթի Սաղմոս։ Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը։