1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. Պահիր ինձ բռնաւոր մարդիցը.
2Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յարուցանում։
3Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ (Սէլա։)
4Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցից, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար։
5Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. Վարմեր դրին ինձ համար։ (Սէլա։)
6Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին։
7Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. Դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը։
8Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կ’բարձրանան։ (Սէլա։)
9Ինձ պաշարողների գլուխը՝ իրանց շրթունքների վաստակը պիտի ծածկէ։
10Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. Թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չ’կանգնեն։
11Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. Չարիքը կ’որսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի։
12Գիտեմ որ Տէրը դատաստան կ’անէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար։
13Իրաւի որ արդարները կ’գոհանան քո անունիցը, եւ ուղիղները կ’բնակուին քո երեսի առաջին։