ՍԱՂՄՈՍ 141:1-10 ABA1910 - Bible AI

1Դաւիթի Սաղմոս։ Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. շուտ արա դէպի ինձ. Ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս։

2Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։

3Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։

4Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չ’գործեմ անօրէնութիւն անողների հետ. եւ նորանց ախորժելի կերակրիցը չ’ուտեմ։

5Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. Իմ գլուխը չի մերժիլ. Որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։

6Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. Եւ նորանք իմ խօսքերը կ’լսեն որ քաղցր են։

7Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը։

8Բայց, Տէր Եհովայ, իմ աչքերը դէպի քեզ են նայում. Ես քեզ եմ յուսացած. Իմ անձը երեսից մի ձգիր։

9Պահիր ինձ այն որոգայթիցն որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը։

10Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կ’կենամ։

e>