ՍԱՂՄՈՍ 144:1-15 ABA1910 - Bible AI

1Դաւիթի (Սաղմոս)։ Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։

2Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. Իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։

3Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. Եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։

4Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են։

5Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կ’ծխեն։

6Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. Ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց։

7Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. Եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.

8Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։

9Ով Աստուած, նոր օրհնութիւն կ’երգեմ քեզ. Տասնաղեայ տաւիղով սաղմոս կ’ասեմ քեզ։

10Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։

11Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.

12Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներին՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։

13Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։

14Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չ’լինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։

15Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։

e>