1Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
2Տիրոջը կ’օրհնեմ ես իմ կեանքումը. Իմ Աստուծուն սաղմոս կ’ասեմ քանի որ կամ։
3Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։
4Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կ’կորչեն նորա խորհուրդները։
5Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. Որ նորա յոյս իր Եհովայ Աստուծուն վերայ է։
6Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.
7Որ իրաւունք է անում զրկուածներին. Եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։
8Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։
9Տէրը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։
10Տէրը կ’թագաւորէ յաւիտեան. Քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։