1Օրհնեցէք Տիրոջը. Որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։
2Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։
3Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։
4Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։
5Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ։
6Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։
7Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. Մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։
8Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։
9Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։
10Նա հաճութիւն չ’ունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։
11Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։
12Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. Օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։
13Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։
14Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։
15Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. Եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։
16Նա բուրդի պէս ձիւն է տալիս. Եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։
17Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. Նորա ցրտի առաջին ո՞վ կ’կենայ։
18Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. Իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։
19Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։
20Ոչ մէկ ազգի այսպէս չ’արաւ. Եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։