1Ալէլուիա։ Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։
2Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։
3Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. Թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։
4Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։
5Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։
6Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. Եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
7Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։
8Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։
9Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։