1Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։
2Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.
3Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. Բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.
4Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. Ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։
5Դաւիթի Երգ։ Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած։