1Ալէլուիա։ Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանումը. Օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնումը։
2Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. Օրհնեցէք նորան նորա մեծ փառաւորութեանը համեմատ։
3Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով։
4Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով. Օրհնեցէք նորան թելաւոր նուագարաններով եւ սրինգով։
5Օրհնեցէք նորան ձայնաւոր ծնծղաներով. Օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով։
6Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։