1Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. Բարիք չ’ունիմ քեզանից ջոկ։
2Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
3Կ’շատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. Ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. Եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
4Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
5Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։
6Ես կ’օրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. Եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։
7Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. Որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։
8Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կ’բնակուի։
9Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։
10Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։
11Դաւիթի Աղօթք։ Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։