1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։
2Օրը օրին խօսք է բղխում. Եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս։
3Լեզու չ’կայ եւ խօսք չ’կայ. Նորանց ձայնը լսելի չէ.
4Բայց նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը. Արեգակի համար խորան դրաւ նորանց միջումը։
5Եւ նա փեսայի նման դուրս է գալիս իր առագաստիցը, եւ զուարճանում է ինչպէս հսկայ որ իր ճանապարհը գնայ։
6նորա ելքը երկնքի մի ծայրիցը, եւ նորա գնացքը մինչեւ նորա միւս ծայրը. Եւ ոչինչ չէ ծածկվում նորա տաքութիւնիցը։
7Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։
8Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։
9Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։
10Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։
11Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։
12Ո՞վ է իմանում իր սխալմունքները. ծածուկ սխալմունքներիցս էլ սուրբ արա ինձ։
13Եւ պահիր քո ծառային ամբարտաւաններից, որ իշխանութիւն չ’անեն ինձ վերայ. Այն ժամանակ անարատ կ’լինիմ եւ մեծ անօրէնութիւնից սուրբ կ’լինիմ։
14Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. Եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ։