1Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։
2Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ
3Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
4Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
5Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց։
6Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
7Կ’պատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.
8Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։
9Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց։
10Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։
11Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։
12Որդիին համբուրեցէք, որ չ’բարկանայ, եւ դուք չ’կորչիք ճանապարհումը. Որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կ’վառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած։