ՍԱՂՄՈՍ 21:1-13 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը։

2Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չ’արգելեցիր նորանից։ (Սէլա։)

3Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ։

4Նա կեանք խնդրեց քեզանից, և դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։

5Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. Պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։

6Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։

7Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ։

8Քո ձեռքը կ’գտնէ քո ամեն թշնամիներին. Եւ քո աջը կ’գտնէ քեզ ատողներին։

9Դու վառուած փռան նման կ’անես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կ’կորցնէ նորանց, եւ կրակը կ’ուտէ նորանց։

10Նորանց պտուղը կ’կորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։

11Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չ’կարողացան։

12Որովհետեւ դու նորանց թիկունքը կ’դարձնես, եւ քո աղեղի լարերը կ’քաշես նորանց երեսի վերայ։

13Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. Եւ մենք կ’օրհնենք եւ սաղմոս կ’ասենք քո կարողութեանը։

>