ՍԱՂՄՈՍ 23:1-6 ABA1910 - Bible AI

1Դաւիթի Սաղմոս։ Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։

2Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.

3Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։

4Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։

5Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. Իմ բաժակը խիստ լիքն է։

6Հէնց բարիք եւ ողորմութիւն կ’գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. Եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ շատ երկար ժամանակ։