1Դաւիթի Սաղմոս։ Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. Աշխարհը եւ նորա բնակիչները։
2Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
3Ո՞վ վեր կ’գնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կ’կանգնի նորա սրբութեան տեղումը։
4Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. Որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով։
5Նա օրհնութիւն կ’ստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։
6Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
7Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. Եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
8Ո՞վ է այդ փառաց Թագաւորը. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։
9Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
10Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)