ՍԱՂՄՈՍ 3:1-8 ABA1910 - Bible AI

1Դաւիթի Սաղմոս իր Աբիսողոմ որդիի երեսիցը փախչելիս։ Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։

2Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չ’կայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)

3Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։

4Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)

5Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։

6Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։

7Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. Որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։

8Տիրոջն է փրկութիւնը. Քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։)

ՀԱԸ
/div>