ՍԱՂՄՈՍ 34:1-22 ABA1910 - Bible AI

1Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։ Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. Նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։

2Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։

3Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։

4Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։

5նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. Եւ նորանց երեսը չի ամաչիլ։

6Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. Եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։

7Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։

8Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։

9Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չ’կայ։

10Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չ’ունին։

11Եկէք, որդիք լսեցէք ինձ. Ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։

12Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,

13Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն։

14Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. Խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։

15Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։

16Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։

17Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։

18Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,

19Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։

20Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի։

21Չարութիւնը ամբարշտին կ’սպանէ, եւ արդարին ատողները կ’դատապարտուին։

22Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։

>