ՍԱՂՄՈՍ 36:1-12 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։ Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չ’կայ նորա աչքի առաջին։

2Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։

3նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։

4Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. Կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. Եւ չար գործելուցը չէ զզվում։

5Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։

6Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։

7Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։

8Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։

9Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։

10Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։

11Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չ’գայ. Եւ ամբարշտի ձեռքն ինձ չ’շարժէ տեղիցս։

12Այնտեղ վայր կ’ընկնեն անօրէնութիւն գործողները. Դէն կ’գցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։

>