1Դաւիթի (Սաղմոս)։ Մի բարկանար չարերի վերայ. Մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։
2Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կ’կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ’թառամին։
3Տիրոջը յուսա եւ բարի արա. Բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։
4Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները։
5Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. Եւ նա կ’կատարէ։
6Եւ քո արդարութիւնը դուրս կ’հանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս։
7Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
8Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես։
9Որովհետեւ չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն։
10Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. Եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ։
11Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։
12Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։
13Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։
14Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։
15Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կ’մտնէ, եւ նորանց աղեղները կ’փշրուին։
16Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը։
17Որովհետեւ ամբարիշտների բազուկները կ’փշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը։
18Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կ’լինի։
19Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ սովի օրերումը կ’կշտանան։
20Որովհետեւ ամբարիշտները կ’կորչեն, եւ Տիրոջ թշնամիները կ’ոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, կ’փչանան ծուխի պէս։
21Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց արդարը ողորմած է եւ տալիս է։
22Որովհետեւ նորա օրհնուածները երկիրը կ’ժառանգեն, բայց նորա անիծուածները կ’սատկեն։
23Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։
24Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։
25Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։
26Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։
27Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կ’մնաս։
28Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. Նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կ’սատկի։
29Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում։
30Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. Եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում։
31Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. Նորա քայլերը չեն տատանուիլ։
32Ամբարիշտը դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան։
33Բայց Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի։
34Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. Եւ կ’տեսնես ամբարիշտները սատակելիս։
35Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ.
36Բայց մին էլ անցնելիս, ահա չ’կար նա. Ման եկայ նորան, եւ չ’գտնուեցաւ։
37Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։
38Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ’սատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է։
39Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում։
40Եւ Տէրը կ’օգնէ նորանց եւ կ’ազատէ նորանց. Կ’ազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կ’փրկէ նորանց, որովհետեւ նորան են յուսացած։