1Երգողների գլխաւորին. Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։ Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. Դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
2Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)
3Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան։
4Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)
5Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։
6Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կ’տայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։
7Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։
8Ես խաղաղութիւնով կ’պառկիմ եւ կ’քնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։