1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. Նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։
2Տէրը կ’պահէ նորան եւ կ’ապրեցնէ նորան. Նա երանելի կ’լինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
3Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը։
4Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
5Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կ’մեռնի եւ անունը՝ կ’կորչի.
6Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. Նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
7Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
8Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
9Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
10Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կ’հատուցանեմ նորանց։
11Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չ’պարծենայ ինձ վերայ։
12Բայց դու ինձ կ’պահպանես իմ անարատութեան մէջ. Եւ ինձ քո երեսի առաջին կ’կանգնեցնես յաւիտեան։
13Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։