ՍԱՂՄՈՍ 43:1-5 ABA1910 - Bible AI

1Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. Նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։

2Որովհետեւ դու ես իմ զօրութեան Աստուածը. Ի՞նչու ես ինձ դէն գցում. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։

3Ուղարկի քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. Նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։

4Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։

5Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։