ՍԱՂՄՈՍ 46:1-11 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով երգ։ Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։

2Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։

3Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. Թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)

4Բայց գետն իր առուներովը կ’ուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ բարձրելոյն սուրբ բնակարանները։

5Աստուած նորա մէջ է. Նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կ’անէ նորան առաւօտանց կանուխ։

6Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. Նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։

7Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)

8Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,

9Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. Փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։

10Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ’լինիմ հեթանոսների մէջ. Բարձր կ’լինիմ երկրի վերայ։

11Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)

>