ՍԱՂՄՈՍ 47:1-9 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. Ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք։

2Որովհետեւ Տէրը բարձրեալ եւ Ահաւոր է. Մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,

3Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։

4Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։)

5Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։

6Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։

7Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. Իմաստութեան երգ սաղմոսեցէք։

8Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։

9Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. Նա շատ բարձրացաւ։