1Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր Դովեկ Եդովմացին եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։ Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
2Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։
3Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
4Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
5Աստուած էլ կ’կործանէ քեզ յաւիտեան. կ’խլէ եւ կ’հանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
6Եւ արդարները կ’տեսնեն եւ կ’վախենան, եւ նորա վերայ կ’ծիծաղեն։
7Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չ’արաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
8Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. Ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։
9Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. Եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։