ՍԱՂՄՈՍ 53:1-6 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Մախալաթի վերայ. Դաւիթի Երգ։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ. Նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. ոչ ով չ’կայ որ բարին անէ։

2Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։

3Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։

4Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։

5Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չ’կայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. Դու ամօթ ես անում նորանց. Որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։

6Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. Երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կ’ցնծայ ու Իսրայէլն ուրախ կ’լինի։