1Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր Զիփացիք եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։ Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. Եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
2Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ բերնի խօսքերին։
3Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
4Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
5Նա չարը կ’դարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.
6Ես յօժար կամքով պատարագ կ’մատուցանեմ քեզ եւ քո անունը կ’գովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
7Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. Եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։