1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ. Երբոր նա Սաւուղի երեսիցը փախել՝ քարայրումն էր։ Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. Եւ ես քո թեւերի շուքին կ’յուսամ մինչեւ որ չարիքն անցնին։
2Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում։
3Նա կ’ուղարկէ երկնքիցը եւ կ’փրկէ ինձ. Նա ամօթ կ’անէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
4Իմ անձը առիւծների մէջ է. Ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր։
5Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքն ամեն երկրի վերայ լինի։
6Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. Իմ անձը խոնարհուած էր. Փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)
7Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. Երգով կ’օրհնեմ եւ սաղմոս կ’ասեմ։
8Զարթնիր, իմ փառք. Զարթնիր, սաղմոսարան եւ քնար. Ես կ’զարթնանամ կանուխ առաւօտանց։
9Կ’գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Սաղմոս կ’ասեմ քեզ ազգերի մէջ։
10Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
11Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքը ամեն երկրի վերայ։