ՍԱՂՄՈՍ 6:1-10 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Նկինօթով. Ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։

3Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։

4Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. Ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։

5Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չ’կայ. Գերեզմանումը ո՞վ կ’փառաւորէ քեզ։

6Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. Բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։

7Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։

8Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. Որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։

9Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։

10Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։