ՍԱՂՄՈՍ 61:1-8 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։

2Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։

3Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։

4Ես քո խորանումը կ’բնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կ’ապաւինիմ։ (Սէլա։)

5Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. Եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։

6Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. Եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։

7Նա յաւիտեան կ’մնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։

8Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կ’ասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։