ՍԱՂՄՈՍ 62:1-12 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։

2Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ’շարժուիմ։

3Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։

4Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. Հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)

5Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։

6Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։

7Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։

8Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)

9Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. Երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։

10մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. Եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։

11Աստուած մի անգամ խօսեց. Ես երկու անգամ լսեցի այս. Թէ զօրութիւնն Աստուծուն է։

12Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կ’տաս նորա գործերի պէս։

>