1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. Պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։
2Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.
3Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.
4Որ թագուն գցեն անմեղի վերայ. Յանկարծակի գցում են եւ չեն վախենում։
5Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. Խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կ’տեսնէ նորանց։
6Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. Հնարը հնարուած է. Մարդիս ներսը եւ սիրտը խոր է։
7Բայց Աստուած նետ կ’գցէ նորանց վերայ յանկարծ, խոց կ’լինի նորանց։
8Եւ նորանց լեզուն վեր կ’գցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կ’տեսնեն նորանց՝ կ’փախչեն։
9Եւ ամեն մարդիկ կ’վախենան եւ Աստուծոյ գործքերը կ’պատմեն, եւ նորա արածը միտք կ’առնեն։
10Արդարն ուրախ կ’լինի Տէրով եւ նորան կ’յուսայ, եւ կ’պարծենան ամեն սրտով ուղիղները։